Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Բրիտանական խորհրդարանում պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին բանավեճում։

«Այսօր խորհրդարանում ես մասնակցեցի Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճին։ Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության հալածանքներն ու ահաբեկչություններն արժանանան միասնական, միջազգային դատապարտման։ Բայց նաև կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն այս դեպքում օգտագործի ազդեցության իր եզակի լծակները՝ որպես Ադրբեջանի դիվանագիտական և առևտրային սերտ գործընկեր։ Բաքվին ուղղված մեր ուղերձը պետք է հստակ լինի. հենց հիմա վերջ տալ այս խայտառակ, չարդարացված շրջափակմանը և բռնաճնշումների ավելի լայն մոդելին, որը շատերը համարում են Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաներին իրենց պատմական հայրենիքից վտարելու փորձ»,- հայտարարել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամը:

Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով