«Հայաստան» հիմնադրամի նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ. պարզաբանում

«Հայաստան» հիմնադրամի նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ. պարզաբանում

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերված 100 տոննա պարենամթերքն այս պահին գտնվում է Գորիսում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով այն հնարավոր չէ հասցնել Արցախ:
«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ:
Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:
Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը մոլորեցնելու բացահայտ նպատակ են հետապնդում»,- ասված է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հաղորդագրության մեջ:

 

Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով