Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև  որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:

Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված  հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև  կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին  կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:

[ԱՀ տեղեկատվական շտաբ]

Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով