ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարումը

ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարումը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ կառույցում փոխնախարարների խորհրդակցության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն Արցախի համար բերում է ծանր հումանիտար հետևանքների։

«Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- նշված է ՀՀ ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով