Պատերազմի հետևանքով առողջական խնդիր ձեռք բերած զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումներն ընդունվում են

Պատերազմի հետևանքով առողջական խնդիր ձեռք բերած զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումներն ընդունվում են

2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողները, ովքեր  միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։
Անհրաժեշտ է մուտք գործել dimum.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժին և լրացնել պահանջվող տվյալները: Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։
Միջոցառման շահառուներ են համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր շահառուին միանվագ 500 000 դրամի չափով՝ գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով․ այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 408 մլն դրամ։
Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։
Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։